ՀԻՄՆԱԴՐԱՄԸ > ՀԱՍՏԱՏՄԱՆՆԵՐ
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Պասետչնիկ ընտանիք․
Բեատրիս և Վասիլի Պասետչնիկ
Խորհրդի անդամներ
— «Շատ տարիներ մեր կյանքը՝ բարդ և կախարդական ձևերով, կապված է եղել հայ մշակույթի և ժողովրդի հետ։ Մենք ցանկանում ենք, որ այդ կապը շարունակվի և բացի նոր հնարավորություններ բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր սերը երաժշտության հանդեպ»։
Բեատրիսը և Վասիլին ծանոթացել են Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում ուսանելու տարիներին և ամուսնացել 2004-ին։ Բեատրիսը ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիայում, իսկ Վասիլին՝ Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանում։ Ներկայումս նրանք ապրում են Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում՝ իրենց երեք երեխաների հետ։ Բեատրիսն ու Վասիլին կիսում են երաժշտության հանդեպ ընդհանուր սեր։
2019 թվականին նրանք դարձել են Մեծ Բրիտանիայի Չելտենհեմի երաժշտական փառատոնի հովանավորներ՝ աջակցելով փառատոնի բացման երեկոյին, որտեղ հանդես էր գալիս Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ ջութակահար սոլիստ Էմանուել Ճգնավորյանի մասնակցությամբ։ Միասին նրանք աջակցում են տաղանդավոր երաժիշտների ողջ աշխարհում։

Եվգենիա Սլուչակ
Խորհրդի անդամ
Եվգենիան ռուսալեզու հեջ-ֆոնդերի ոլորտի ամենահայտնի մասնագետներից է, EPFC խմբի համահիմնադիրներից մեկը։ Նա հանդիսանում է Ռուսաստանի Ազգային այլընտրանքային ներդրումային կառավարման ասոցիացիայի (NAIMA) Հեջ-ֆոնդերի կոմիտեի անդամ, ավելի քան 10 տարի եղել է Մոսկվայի Հեջ-ֆոնդերի մենեջերների ակումբի գաղափարական ղեկավար, համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Բացի այդ, նա անդամակցում է 100 Women in Finance ասոցիացիային։
ԴԵՍՊԱՆՆԵՐ

Մերի Մամիկոնյան
Ամբասսադոր
Հայաստան
— «Դարերի ընթացքում երաժշտությունը եղել է ոգեշնչման աղբյուր։ Ամենամութ պահերին մենք փնտրում ենք մխիթարություն և ոգեշնչում՝ փորձելով շրջապատել մեզ լույսով լի անհատներով։ Ինձ համար Պրիմավերա հիմնադրամը տաղանդաշատ մասնագետների թիմ է, ովքեր առատորեն կիսվում են իրենց գիտելիքներով և երաժշտության հանդեպ ունեցած կրքով»։
Տիկին Մամիկոնյանը ավարտել է Մոսկվայի Ֆինանսների ակադեմիան՝ մասնագիտանալով ֆինանսների ոլորտում։ 15 տարի մասնակցել է տարբեր նախագծերի ռուսական և հայկական բանկերում։ Հաճախորդների սպասարկումն ու կորպորատիվ վարկավորումը եղել են նրա առաջնահերթությունները՝ որպես բարձր պաշտոն զբաղեցնող մենեջեր VTB Armenia-ում, UKO Cascade Credit-ում և Արդշինբանկում։

Նատալիա Ցիվիլիուկ
Ամբասսադոր
Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ
Նատալիա Ցիվիլիուկը իրավաբան է, մեդիատոր, մենթոր և քոուչ։ Արդեն ավելի քան 20 տարի զբաղվում է HNWI-երի ակտիվների կառավարմամբ, մասնակցում է բազմաբնույթ միջսահմանային նախագծերի և նախաձեռնությունների։ Նա մեծ կիրք ունի արվեստի, թատրոնի, երաժշտության և ճանապարհորդության հանդեպ։

Արշակ Կարախանյան
Ամբասսադոր
Հայաստան
Պարոն Կարախանյանը ֆինանսների և բանկային ոլորտի փորձառու մասնագետ է՝ ավելի քան 30 տարվա գործունեությամբ։ Նա զբաղեցրել է առանցքային ղեկավարի պաշտոններ՝ այդ թվում որպես ֆինանսական տնօրեն և գործադիր տնօրենի խորհրդական «MOGO UCO»-ում։ Նախկինում եղել է «Karakhanyan & Co.» ՍՊԸ գործադիր տնօրենը, «Կոնվերս Բանկ»-ում՝ երկարամյա հաշվետվության և վերլուծության բաժնի ղեկավար, ինչպես նաև Հայաստանի Բանկերի միության Վերահսկիչ հանձնաժողովի անդամ։
Իր կարիերայի սկզբնական շրջանում ղեկավար պաշտոններ է ունեցել Արդշինբանկում և Դելտա Բանկում՝ ծառայելով որպես Վարչության նախագահ։ Կարիերայի ամբողջ ընթացքում նա արժանացել է ճանաչման՝ ներքին աուդիտի, հաշվապահության և բարձր մակարդակի կառավարման ոլորտներում ունեցած փորձի համար՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր ֆինանսական հաստատություններում։

Ալեքսեյ Պոլյակով
Ամբասսադոր
Հայաստան
— «Շատ հաճախ ինձ հարցնում են՝ ինչու եմ աջակցում տարբեր նախագծերի և նախաձեռնությունների, ոչ միայն բարեգործական հիմնադրամների։ Իմ պատասխանը միշտ նույնն է․ անում եմ, որովհետև կարող եմ։ Բլոկչեյնները և կրիպտոարժույթները արդեն դարձել են առօրյա կյանքի մաս, և բարեգործական հիմնադրամները չպետք է անտեսեն այս փաստը ու բաց թողնեն ֆինանսավորման հնարավորությունները։ Այդ պատճառով ես կողմ եմ բարեգործական ծրագրերի և բլոկչեյն համայնքների համագործակցության զարգացմանը»։
Ալեքսեյ Պոլյակովը ճանաչված մասնագետ է բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում՝ ներառյալ վալիդացիան, բլոկչեյնների և դրանց վրա հիմնված արտադրանքների ու համայնքների զարգացումը, տարբեր ծրագրավորման լեզուներով բլոկչեյն գրադարանների մշակումը և web3 արտադրանքները։
Նրա նախորդ փորձը ներառում է ռազմավարական խորհրդատվություն (MIP) և նախագծերի կառավարում՝ վերակազմակերպման, բիզնես գործընթացների օպտիմալացման, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում՝ «Գազպրոմ», «Լուկօյլ», «ԱվտոՎԱԶ», «Սամոտլոր» և այլ ընկերություններում Ռուսաստանում, ԱՊՀ-ում և Եվրոպայում։ Ալեքսեյ Պոլյակովը նաև եղել է Ռուսաստանի առաջին թվային գովազդի մասնագետներից մեկը՝ դրա զարգացման ամենավաղ փուլերում։
Նա երկու անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն և հաղթել է համաշխարհային առաջնությունը Global Management Challenge մրցույթում (2008/2009, 2011/2012)։ Որպես բլոկչեյն համայնքի ղեկավար՝ կազմակերպել է տասնյակ բարեգործական նախագծեր, որոնք ուղղված են Մոսկվայի մարզի մանկատներին աջակցելուն։
Ալեքսեյը ստացել է մագիստրոսի կոչում Մոսկվայի (Ռուսաստան) Ազգային հետազոտական համալսարանում՝ տնտեսագիտության բարձրագույն դպրոցում և 2021 թվականից բնակվում է Երևանում (Հայաստան):
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

— «Արդեն մի շարք տարիներ ես զարգացնում էի բարեգործական հիմնադրամի գաղափարը։ Գաղափարն այն էր, որ ստեղծվեր հիմնադրամ, որը հիմնված կլիներ հիմնադիրների հեղինակության վրա և, հետևաբար, բաց կլիներ ցանկացած արվեստագետի կամ մշակութային հաստատության հետ համագործակցության համար։ Հայաստանի ընտրությունը միանգամայն բնական էր․ 2012-ից ես աշխատում եմ հայերի հետ և հիացած եմ նրանց մշակութային ժառանգության ծավալով և գեղեցկությամբ։ Բացի դրանից, լինելով երաժշտորեն օժտված, նրանք գիտեն, թե ինչ է նշանակում աշխատասիրություն։ Հայերը գնահատում են հոգատարությունն ու աջակցությունը։
Ամբողջ սրտով հույս ունեմ, որ իմ փորձն ու մասնագիտական կարողությունները կծառայեն հայ արվեստագետներին և մշակութային հաստատություններին, որպեսզի միասին կարողանանք միջազգային մակարդակով արժևորել Հայաստանի մշակութային ժառանգությունը»։
Ելենա Յակովլևա
Հիմնադիր-տնօրեն, Գործադիր տնօրեն

— «Որպես ավելի ու ավելի գլոբալիզացվող աշխարհի քաղաքացիներ՝ մենք պարտավոր ենք ամեն գնով պահպանել մշակութային բազմազանությունը, քանի որ հենց հայտնագործություններն ու երկխոսություններն են, որ կյանքը դարձնում են արժանի։ Չնայած փոքր տարածքին՝ Հայաստանը մեծ ներդրում է ունեցել մեր ընդհանուր ժառանգության մեջ, և ես hպարտ եմ նրա մշակութային նշանակությունը ընդգծելու համար՝ մեր հիմնադրամի ծրագրերի միջոցով»։
Անաստասիա Բուդանոկ,
«Պրիմավերա» հիմնադրամ Հայաստան, համահիմնադիր

Marc de Mauny
Board Member
— “Few countries have had such lasting influence on world culture, as has Armenia, and few peoples have mingled with other nations to such great effect, enriching the life of the planet, as have Armenians.
Music, that “art to which other arts aspire”, has been always and remains at the heart of Armenian culture. It is my privilege to help create the best possible conditions for the young aspiring musicians of Armenia to evolve in, and to help prepare them for the world stage.”
Born in Paris in 1971, Marc de Mauny was educated in France and England. He graduated from Cambridge University in 1994. In 1998 he joined the British Council in St Petersburg as Arts Officer and ran the official programme of cultural events in celebration of the 300th anniversary of Peter I’s Great Embassy to the United Kingdom. In the same year, together with violinist Andrei Reshetin, he founded the St Petersburg International EARLYMUSIC Festival, which he managed until 2007.