ՄԵԶ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հարմարեցված գործընկերության փաթեթներ, որոնք համընկնում են ձեր հետաքրքրությունների, բրենդի արժեքների և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության պրոֆիլի հետ։
ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄ Մենք խթանում ենք ձեր բրենդի ճանաչելիությունը՝ ձեր լոգոն ընդգրկելով միջոցառումների նյութերում, մեր կայքում, թվային մեդիայում և տեղեկագրերում, ինչպես նաև փոխադարձ գովազդի միջոցով։
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Ձեր ուղղակի աջակցությունը կրթական նախաձեռնություններին վկայում է, որ դուք գիտակցում եք մշակութային հարստացման և արվեստի զարգացման կարևորությունը։
ԲԱՑԱՌԻԿ ՄՈՏԵՑՈՒՄ Համերգների և մշակութային միջոցառումների հրավերներ, ինչպես նաև հաղորդակցության հնարավորություն միջազգային արվեստագետների և մշակութային առաջնորդների հետ։
Ընդհանուր եզրեր գտնելու լավագույն միջոցը մշակույթն է
Ծանոթացեք մեր ընթացիկ ծրագրերին և նախաձեռնություններին կամ անմիջական կապ հաստատեք մեզ հետ partners@primavera-foundation.am էլ․ հասցեով՝ քննարկելու անհատականացված գործընկերության հնարավորությունները։
Միասին մենք կարող ենք ունենալ երկարատև մշակութային ազդեցություն։
ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆԵՐԲԵՌՆԵԼ ՈՐՊԵՍ PDF
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻ
ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ
Կրթական ակադեմիա:
Գեղարվեստական ուսուցման ծրագիր Երևանում և Հայաստանի մարզերում
Արվեստի Ուսումնական Ծրագիրը կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է հայտնաբերել և խթանել Հայաստանի ամենահեռանկարային երաժիշտներին։ Յուրաքանչյուր նոր ծրագիր ստեղծվում է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հետ համագործակցության արդյունքում՝ պատրաստելու այնպիսի բարձրակարգ երաժիշտներ, ովքեր կկարողանան ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում։
Ծրագիրն ընդգրկում է լայնածավալ կրթական միջոցառումներ՝ ուղղված մասնագիտական հմտությունների կատարելագործմանը նշված ոլորտներում՝ դասական կիթառ, դաշնամուր, ջութակ, թավջութակ, կամերային երաժշտություն և դիրիժորություն։ Դասընթացների արդյունքում ստեղծվում են կրթական տեսանյութեր, որոնք հասանելի են բոլորին։
Հիմնական Առավելություններ
- Համաշխարհային մակարդակի մենթորներ. Ծրագիրը ղեկավարվում է հայտնի երաժիշտներից՝ այդ թվում Մաքսիմիլիան Սիմոնի (ջութակ, Գերմանիա), Դմիտրի Մասլեևի (դաշնամուր, Ռուսաստան), և Իրինա Կրասոտինայի (կամերային երաժշտություն) կողմից։
- Մշակութային ազդեցություն. Ծրագիրը հիմնվում է հայկական երաժշտական ժառանգության վրա և պատրաստում է երիտասարդ տաղանդներին՝ փայլելու համաշխարհային բեմերում։
- Մատչելիություն. Վարպետաց դասերը տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին անվճար։
- Ռեսուրսների հասանելիություն. Տեսաձայնագրված կրթական նյութերը հասանելի են բոլորին
Ծրագրի Կառուցվածքը
- Ժամանակացույց. Տարեկան՝ Սեպտեմբերից Հուլիս
- Վայր. Երևանում և Հայաստանի մարզերում (առկա և առցանց ձևաչափերով)
- Ովքեր կարող են մասնակցել. Բաց է հայ երիտասարդ արվեստագետների և ուսուցիչների համար
- Արժեք. ՀՀ քաղաքացիների համար անվճար
Գործընկերության Առավելություններ Ծրագրին աջակցող գործընկերներն անմիջականորեն ներդրում են կատարում հայ երիտասարդ արվեստագետների զարգացման մեջ՝ հնարավորություն տալով նրանց լիովին բացահայտել իրենց ներուժը և շարունակել Հայաստանի հարուստ երաժշտական ավանդույթները։ Համագործակցության հնարավորությունները ներառում են միջոցառումների համատեղ կազմակերպում, հովանավորություն և տեղեկատվական տարածում՝ առավելագույն ազդեցությունն ապահովելու նպատակով։
Մանրամասն տեղեկությունների և գրանցման համար այցելեք ՍՊԱՍՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ մեր կայքում։
Միացեք մեզ՝ հայկական դասական երաժշտության ապագայի վրա երկարատև ազդեցություն ունենալու համար։
ՆԱԽԱԳԻԾԸ ԱՌԱՅՍՕՐ
Ծանոթացեք ծրագրի անհավանական ճանապարհին՝ դիտելով նախորդ տարիների թողարկումները։


The Cello Educational Program
(launch stage, 2027-2030)

The Primavera Foundation already covers the following fields of expertise: violin, piano, classical guitar, and chamber music. Launching a new branch dedicated to cello would be a great addition to this set and a huge help to Armenian cello educational school. The projects include invitation of an international cellist for workshops for educators and master classes in Yerevan and marzes, identifying primary needs of the field: teaching books to translate in Armenian, repertoire, international educational and collaboration opportunities.
Why is it important?
- Strengthens Armenia’s cello education system:
It will support both students and teachers with new resources and opportunities - Provides international-level training opportunities:
Young musicians will receive inspiration, mentorship, and professional guidance from a world-renown artist - Improves access to modern cello repertoire:
Students and educators will have a new repertoire recommendation
Հայ երաժիշտներ հայ համայնքների համար
Հայ երաժիշտները՝ հայ համայնքների համար նախագիծը նպատակ ունի տարածել դասական երաժշտությունը Հայաստանի ողջ տարածքում՝ ուրախություն և հոգևոր աջակցություն տրամադրելով համայնքներին, հատկապես՝ Արցախից տեղահանված միգրանտներին և այն մարդկանց, ովքեր աջակցել են նրանց։
Հիմնական Առավելություններ
- Մշակութային հարստացում․ Ծրագիրը կապում է երաժիշտներին համայնքների հետ և խթանում է հայկական երաժշտական ավանդույթները։
- Տեղային համագործակցություններ․ Համատեղ ելույթներ տեղի երաժիշտների մասնակցությամբ։
- Կրթական հնարավորություններ․ Արվեստագետները նաև կարդում են դասախոսություններ, անցկացնում վարպետաց դասեր և վորքշոփեր։
- Համայնքային կապեր․ Ձևավորվում են ամուր հարաբերություններ տեղի և հրավիրված երաժիշտների միջև։
- Ռեսուրսների հասանելիություն․ Նպաստում է երաժշտական ստեղծագործությունների և նոր երգացանկի տարածմանը։
Ծրագրի կառուցվածք
- Ժամանակացույց․ 2025 թ․ նախատեսված են չորս շրջագայություններ՝ երկու այց Սյունիք, մեկ՝ Տավուշ և մյուսը՝ այլ մարզ։
- Կատարողներ․ Սոլո կատարողներ, դուետներ և տրիոներ։
- Փաստագրում․ Ամեն շրջագայության ժամանակ ուղեկցում է տեսագրող, ծրագրի ավարտին պատրաստվում է ամփոփիչ զեկույց։
Առանձնահատկություններ
1. Երգացանկի ձևավորում․ Անհատականացված առաջարկներ և երաժշտական գործերի նոտագրության անվճար տրամադրում։
2. Համայնքային ներգրավվածություն․ Տեղական արտադրություն և գովազդ։
3. Հանրային կապերի աջակցություն․ Թիրախային գովազդ ամբողջ Հայաստանի տարածքում։
Մեծ եզրափակիչ․ Ծրագիրն ավարտվում է գալա համերգով Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, որտեղ ներկայացվում են շրջագայության կարևոր պահերը, ելույթ են ունենում մասնակցող երաժիշտները և Հայաստանի մարզերից լավագույն երիտասարդ տաղանդները։
Առաջին շրջագայության հաջողություն. Ոգեշնչված 2024 թվականին Սյունիքում կայացած դասական կիթառի շրջագայությունից՝ այս ծրագիրը հիմնվում է դրա ապացուցված ազդեցության վրա՝ խթանելով նոր կապեր և ցույց տալով երաժշտության փոխակերպող ուժը:
ՆԱԽԱԳԻԾԸ ԱՌԱՅՍՕՐ
Ծանոթացեք ծրագրի ճանապարհին՝ դիտելով նախորդ տարիների թողարկումները։
Աջակցեք «Հայ երաժիշտները՝ հայ համայնքների համար» ծրագրին և օգնեք ոգեշնչել հայ երաժիշտների նոր սերնդին։
Կամերային երաժշտության դպրոց
ՀԵՂԻՆԱԿ ՝ ՊՐՈՖԵՍՈՐ
ԻՐԻՆԱ ԿՐԱՍՈՏԻՆԱ
գտնվելու վայրը:
Երևան
Կապան
արժեքը:
Անվճար ՀՀ քաղաքացիների համար
Անսամբլը անգնահատելի գործիք է բեմում համագործակցել և հաղորդակցվել սովորելու համար, քանի որ այն օգնում է երիտասարդ երաժիշտներին հաստատել փոխադարձ վստահություն և փոխըմբռնում, զարգացնել սոցիալական կապեր և կառուցել նոր ընկերություններ: Ամառային դպրոցի ձևաչափը ապահովում է անվտանգ և համագործակցային միջավայր երաժիշտների համար՝ կատարելագործելու իրենց հմտությունները և ուսումնասիրելու կամերային անսամբլի երգացանկը, ապագա համագործակցությունների համար՝ մասնագետ երաժիշտների ղեկավարությամբ: Բացի այդ, սա նաև հնարավորություն է այն երաժիշտների համար, ովքեր չեն հետապնդում մենակատարի կարիերա, սակայն ցանկանում են բեմական փորձ ձեռք բերել և աշխատել երաժշտական արվեստի կարիերայի ուղղությամբ: Մենք պլանավորում ենք դպրոցը անցկացնել տարին մեկ անգամ:
Հիմնական առավելություններ
- Բաց հայտարարված ընդունելություն, թեկնածուների ընտրություն – անսամբլների ձևավորում
- Վեցօրյա վորքշոփ պրոֆեսոր Կրասոտինայի հետ՝ կատարողական հմտությունները բարելավելու և նշանակված ստեղծագործությունների վրա աշխատելու համար
- Եզրափակիչ համերգ ժյուրիի և հանդիսատեսի առջև
Ծրագրի կառուցվածք
- Հիմնվելով ժյուրիի եզրակացության վրա՝ անսամբլի ներուժի վերաբերյալ, «Պրիմավերա» հիմնադրամը կարող է նոր անսամբլներից մեկին հնարավորություն տալ ելույթ ունենալու Հայաստանի մարզերում՝ անվճար հանրային ելույթների շարքով:
- Իրինա Կրասոտինայի կամերային անսամբլի ուսումնական ձեռնարկի հայերեն հրատարակություն:
ԻՐԻՆԱ ԿՐԱՍՈՏԻՆԱ
Պրոֆեսոր, Մոսկվայի պետական կոնսերվատորիա, արվեստի պատմության դոկտոր, իսպանական երաժշտության մագիստրոս
Իրինա Կրասոտինան ղեկավարում է Հիմնադրամի կամերային երաժշտության կրթական ակադեմիան և պարբերաբար ելույթներ է ունենում Ռուսաստանում և արտերկրում: Նա պրոֆեսոր է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, ունի արվեստի պատմության դոկտորի աստիճան և իսպանական երաժշտության մագիստրոսի աստիճան: Նրա ուսանողները մասնակցել և հաղթել են Ռուսաստանում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում անցկացվող հեղինակավոր մրցույթներում: Նա նաև 18 ուսումնական ձեռնարկների և գրքույկների հեղինակ է՝ նվիրված անսամբլային կատարողությանը, իսպանական երաժշտությանը, ինչպես նաև Կամերային Անսամբլի համալսարանական ծրագրերի նյութերին:
ՆԱԽԱԳԻԾԸ ԱՌԱՅՍՕՐ
Ծանոթացեք ծրագրի անհավանական ճանապարհին՝ դիտելով նախորդ տարիների թողարկումները։








Աջակցեք «Հայ երաժիշտները՝ հայ համայնքների համար» ծրագրին և օգնեք ոգեշնչել հայ երաժիշտների նոր սերնդին։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Դիրիժորական ակադեմիան հնարավորություն է երիտասարդ սկսնակ դիրիժորների համար՝ կատարելագործելու իրենց հմտությունները աշխարհի առաջատար դիրիժորներից մեկի՝ մաեստրո Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ:
Հայաստանը տարին մեկ անգամ եզակի հնարավորություն ունի հյուրընկալելու մաեստրո Վասիլի Պետրենկոյի Դիրիժորական ակադեմիան:
Ակադեմիան աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդ դիրիժորներ է բերում Հայաստան՝ ուշադրության կենտրոնում պահելով Երևանը ինչպես դասական երաժշտության սիրահարների, այնպես էլ երաժշտական մասնագետների համար:
Հնգօրյա կրթական ուղին եզրափակվում է գալա համերգով Երևանում, որի ընթացքում Դիրիժորական ակադեմիայի հաջողակ ուսանողները բեմ են բարձրանում հենց մաեստրո Պետրենկոյի հետ:
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է.
- Հինգ օր շարունակ՝ անձամբ իրականացվող վորքշոփեր Երևանում՝ հաջողությամբ ընտրված մասնակիցների համար
- Ինտենսիվ ուսումնական ծրագիր՝ ուղղված դիրիժորի մասնագիտական կարիերայի համար անհրաժեշտ գործիքակազմի և հմտությունների կատարելագործմանը
- Գալա համերգ Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում՝ ներկայացնելով Ակադեմիայի ընթացիկ մասնակիցներին և մաեստրո Պետրենկոյին:
ՆԱԽԱԳԻԾԸ ԱՌԱՅՍՕՐ
Ծանոթացեք ծրագրի ճանապարհին՝ դիտելով նախորդ տարիների թողարկումները։









Ձայնագրություններ և միջազգային թողարկումներ
հայ երաժիշտների համար
Download the presentationՀայկական երաժշտության և արվեստագետների համաշխարհային հասանելիության ապահովում բոլոր խոշոր հոսքային հարթակներով: Սկսնակ արվեստագետների կարիերայի աջակցություն՝ ձայնագրությունների սեանսների կազմակերպմամբ և դեմո ձայնագրությունների ստեղծմամբ:
Ծրագիրը ներառում է կրթական գործունեությունների լայն շրջանակ, որոնք ուղղված են արվեստի հմտությունների կատարելագործմանը՝ դասական կիթառ, դաշնամուր, ջութակ, թավջութակ, կամերային երաժշտություն և դիրիժորություն, որոնք արդյունքում տրամադրում են կրթական տեսանյութեր՝ հասանելի բոլորին:
Հիմնական առավելություններ
- Համաշխարհային հասանելիություն և տեսանելիություն․ Հայ երաժիշտների կողմից ստեղծված և/կամ կատարված երաժշտությունը հասանելի է դառնում և խթանվում է ամբողջ աշխարհում բոլոր խոշոր հոսքային հարթակներով, ներառյալ Spotify, Apple Music, YouTube և այլն:
- Մոտիվացիա՝ հետազոտելու, ներկայացնելու և ձայնագրելու համար. Իրենց արժանի ճանաչումը ստանալու և զարգանալու համար երաժիշտներին անհրաժեշտ են շարունակական նոր հնարավորություններ ձայնագրելու և թողարկելու համար։
- Կրթություն երաժշտության ձայնագրման, արտադրության և մարքեթինգի ոլորտներում․ Ձայնագրությունների սեանսների և ձայնային ինժեներների ու արվեստագետների համար նախատեսված վորքշոփերի համադրությունը բազմակողմանի ազդեցություն է ունենում արվեստագետների մասնագիտական հմտությունների վրա՝ սկսած ալբոմի ծրագրավորումից, ձայնագրությունից և պրոդյուսինգից մինչև խթանում և մարքեթինգ:
ԱՄՍԱԹՎԵՐ
- Տարեկան
- Ծրագրի մեկնարկ՝ 2024/25 ուսումնական տարի
Ծրագրի կառուցվածք
- Տարեկան մրցույթներ երկու կարգերում՝ ճանաչված հայ արվեստագետներ և երիտասարդ հայ արվեստագետներ
- Ալբոմ և/կամ սինգլ թողարկումներ նախորդ տարվա հաղթողների համար
- Վորքշոփ հայ արվեստագետների համար՝ «Երաժշտության արտադրության հիմնական սկզբունքները և դասական երաժշտության ոլորտը»
- Խորքային անհատական վարպետության դասեր ձայնագրող ինժեներների համար և վորքշոփեր հայ երաժշտության ուսուցիչների համար
- Առցանց գալա համերգ անվանակարգված մասնակիցների և մրցանակաբաշխություն հաղթողների համար
ՎԱՅՐ
- Ալբոմների և սինգլների համաշխարհային թվային տարածում և խթանում
- Առցանց գալա համերգ անվանակարգված մասնակիցների և մրցանակաբաշխություն հաղթողների համար
- Ձայնագրման սեանսներ Երևանում
Գործընկերներն ու նվիրատուները կարող են մեծացնել իրենց տեսանելիությունը և հասնել նպատակային արդյունքների համաշխարհային հայկական սփյուռքում և դրանից դուրս:
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Տեսադասընթաց
Կամերային երաժշտության վարպետության դասեր ուսուցիչների համար պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի հետ
ՀԵՂԻՆԱԿ՝
Իրինա Կրասոտինա
Պրոֆեսոր, Մոսկվայի Պետական կոնսերվատորիա
արվեստի պատմության դոկտոր,, իսպանական երաժշտության մագիստրոս
ԼԵԶՈՒ՝
Ռուսերեն՝ հայերեն ենթագրերով
Անսամբլային փորձն ու կատարողականությունը անգնահատելի գործիքներ են երաժշտի արվեստական զարգացման համար, քանի որ դրանք խթանում են բեմում համագործակցությունը և հաղորդակցումը, ստեղծում են փոխադարձ վստահություն և ըմբռնում, ինչպես նաև հարստացնում սոցիալական ու մասնագիտական կապերն ու ընկերությունները։
Այս տեսադասը լրացնում է կամերային երաժշտության տարեկան ծրագիրը և նախատեսված է որպես լրացուցիչ նյութ թե՛ առկա ուսուցման, և թե՛ Հայաստանի հեռավար երաժշտական հաստատությունների համար՝ տրամադրելով խորհրդատվություն և ուղեցույց։
Այլ տեսադասեր Իրինա Կրասոտինայի հետ․

A series of educational videos designed to help artists, composers, painters, dancers, etc. to understand and protect their creative rights. Presented by Armenian legal expert, advocate Ms Mariam Elibekyan, the course explains copyright, contracts, and intellectual property in accessible language, empowering local creators to safeguard their work and contribute to a sustainable cultural economy.
This set of video tutorials is planned to be accessible to every musician completely for free and forever. The course has already been filmed and now is in post-production.
Երաժշտական կրթությունը հասանելի դարձնելով բոլորին

Մենք հանձնառու ենք բարձրորակ երաժշտական կրթությունը հասանելի դարձնել բոլորին, հատկապես երիտասարդ հայ երաժիշտներին։ Ահա թե ինչու մենք ոչ միայն նկարահանում ենք մեր ուսուցողական տեսահոլովակները, այլ նաև ապահովում ենք ենթագրեր՝ նյութերը ավելի լայն լսարանի համար հասանելի դարձնելու նպատակով։
Դուք կարող եք ինքներդ նպաստել այս նախագծին՝ ընտրելով այն տեսաշարը, որը ձեզ ամենաշատն է հետաքրքրում․
- Արտավազդ Փելեշյանի կյանքը՝ Էդուարդ Այանյանի կողմից
Լեզու՝ ռուսերեն
Պահանջվող ենթագրեր՝ հայերեն, անգլերեն - Հայաստան․ մշակույթի ուղին՝ Էդուարդ Այանյանի կողմից
Լեզու՝ ռուսերեն
Պահանջվող ենթագրեր՝ հայերեն, անգլերեն
Հղում՝ https://tinyurl.com/yeyn8zru
- Մտավոր սեփականության իրավունքներ՝ Մարիամ Էլիբեկյանի հետ
Լեզու՝ հայերեն
Պահանջվող ենթագրեր՝ անգլերեն - Կամերային երաժշտություն՝ Իրինա Կրասոտինայի հետ
Լեզու՝ ռուսերեն
Պահանջվող ենթագրեր՝ հայերեն, անգլերեն
Հղում՝ https://tinyurl.com/mrwzy7p4
Leopold Mozart - A Treatise on the Fundamental Principles of Violin Playing
Armenian Edition
Another pedagogical masterpiece for violinists at their beginning years, which should be available in Armenian, and has never been. The book is one of two fundamentals in violin studies at the beginning stages and is considered important for Armenian musicians, and most importantly, their teachers in their mother language.
The book has already been translated into Armenian, and we seek donors to move forward for proofreading and publication it in 2026/27.
Why is it important?
- Fills a long-standing gap in beginner training:
Its translation supports secondary school students in violin playing - Empowers teachers with native-language resources:
Having key pedagogical texts in Armenian allows teachers to instruct more clearly and efficiently. It improves understanding, especially for early-stage students - Supports long-term artistic excellence in Armenia:
This contributes to a higher level of performance culture in the country
DATE: 2026/27
PLANNED CIRCULATION: 300 copies
Ivan Galamian - Principles of Violin Playing and Teaching
Armenian Edition

This book deserves to be available in Armenian not only because of its importance in a violinist’s educational journey at the advanced stages but also for the nationality of the author. The “Principles of Violin Playing and Teaching” by Ivan Galamian stands among the fundamental pillars of modern violin pedagogy and is considered one of the essential works for developing strong technical and artistic foundations.
Why is it important?
- Fills a long-standing gap in beginner training:
Its translation supports secondary school students in violin playing - Empowers teachers with native-language resources:
Having key pedagogical texts in Armenian allows teachers to instruct more clearly and efficiently. It improves understanding, especially for early-stage students - Supports long-term artistic excellence in Armenia:
This contributes to a higher level of performance culture in the country
DATE: 2026/27
PLANNED CIRCULATION: 300 copies
Սա խոշորածավալ նախաձեռնություն է՝ նախատեսված Կարլ Ֆլեշի աշխատության հայերեն թարգմանությանը՝ ուսուցիչների և ուսանողների համար։ Գիրքը ընդգրկում է հսկայական նյութ՝ կեցվածք, ձախ ձեռքի աշխատանք (պոզիցիաներ և մատների դիրքեր), վիբրատո, աղեղահարություն (ներառելով բոլոր հարվածների տեսակները), ձայնագոյացում, երաժշտական հիշողություն և ավելին։ Այն ներառում է երաժշտական օրինակներ մեծ վարպետների ստեղծագործություններից, ձեռքի դիագրամներ և աղյուսակներ՝ աղեղահարության և մատադրման նշաններով։
Հայ ուսուցիչները քաջածանոթ են Կարլ Ֆլեշի աշխատանքին։ Այն տպագրվել էր ռուսերենով Խորհրդային Միության տարիներին։ Այժմ մեր նպատակն է թողարկել հայերեն հրատարակությունը՝ համագործակցելով գերմանական Ries & Erler հրատարակչության հետ։
ԻՆՉՈՒ Է ԱՅՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ
- Հայաստանում յուրաքանչյուր տարի ջութակ է սովորում շուրջ 1500 աշակերտ, որոնց դասավանդում են հարյուրավոր ուսուցիչներ
- Ուսուցիչներն ու ուսանողները ունեն ուղեցույցի կարիք իրենց մայրենի լեզվով
ԱՄՍԱԹԻՎ. 2025 թ․
ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՊԱՔԱՆԱԿ․ 300 օրինակ
Carl Flesch – Scales
Armenian Edition
This exercise book supplements Carl Flesch’s book “The Art of Violin Playing” (iconic methodological violin school for teachers at the higher educational level) and is a must for a professional violinist’s daily study. The students book publication will complete the availability of Carl Flesch’s method and will fulfill the need for many generations of Armenian musicians and their teachers.
Why is it important?
- Completes the production of Carl Flesch “The Art of Violin Playing” book series:
As we have already produced the Armenian version of the Carl Flesch’s book, we would like to have this supplement for the students as well to ensure the complete set of educational materials - Empowers teachers with native-language resources:
Having key pedagogical texts in Armenian allows teachers to instruct more clearly and efficiently. It improves understanding, especially for early-stage students - Supports long-term artistic excellence in Armenia:
This contributes to a higher level of performance culture in the country
DATE: 2026/27
PLANNED CIRCULATION: 300 copies
Ձեռնարկ Իրինա Կրասոտինայի կամերային անսամբլի ուսուցիչների համար Հայկական հրատարակություն

Մեր նպատակն է հայերենով հրատարակել պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի <Կամերային անսամբլի գործիքակազմը> ձեռնարկը։ Այս ուղեցույցը ներառում է մեթոդական ցուցումներ, երգացանկի ընտրության խորհուրդներ, ուսանողական անսամբլների հետ աշխատանքի վերաբերյալ խորհուրդներ, ինչպես նաև դասավանդման մեթոդների և գործելակերպերի համառոտ անդրադարձ։
Երաժշտական անսամբլը անփոխարինելի գործիք է երաժիշտների համար՝ բեմում համատեղ աշխատանքի, փոխադարձ վստահության ստեղծման, սոցիալական կապերի ձևավորման և ընկերությունների ամրապնդման նպատակով։
Ձեռնարկը նախատեսված է աջակցելու և խորհրդատվություն տրամադրելու կամերային անսամբլի դասավանդողներին՝ ամբողջ Հայաստանում։
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ՝
- Կամերային անսամբլի կատարողականության դասախոսներ՝ մանկավարժական բուհերում և քոլեջներում
- Բարձր որակավորման դասընթացների ուսանողներ
ԱՄՍԱԹԻՎ՝ 2025
ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՏՊԱՔԱՆԱԿ՝ 300 օրինակ
ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ
This festival (up to three-days long) is a celebration of Armenian cultural heritage. It brings together one world-renowned artist and professional Armenian musicians, aiming to present Armenia to the local Diaspora and the general audience. The event supports Armenia’s cultural presence abroad and creates professional opportunities for Armenian musicians.
ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐ
ՕՐ 1
Դասական երաժշտության կատարում աշխարհահռչակ արտիստի կողմից՝ ընդգրկելով ինչպես հայկական, այնպես էլ միջազգային երգացանկ
ՕՐ 2
Հայաստանի և նրա ժողովրդի մասին վավերագրական ֆիլմի դիտում։ Դասախոսություն՝ հայ մշակույթի, պատմության և նրա գլոբալ ազդեցության վերաբերյալ։ Ավանդական հայկական երաժշտության երեկո
ՕՐ 3
Կամերային երաժշտության համերգ՝ ներկայացնելով կառուցվող մշակութային կամուրջները․ համագործակցություն հայ և տեղի երաժիշտների միջև


































